Ռուսաստանը նորից զինում է Ադրբեջանին. «Իրազեկ քաղաքացիների միավորման» անիմացիոն տեսանյութը
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ:
«Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան հանդիսանում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդներ, ինչը նշանակում է, որ այդ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Արցախում լինի խաղաղություն: Այդ նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերը 1994 թվականին Բուդապեշտում պայմանավորվել էին կողմերին զենք չմատակարարել:
Ավելին, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և ռազմական դաշնակից, Ռուսաստանը առավելևս չպետք է զենք մատակարարեր Ադրբեջանին:
Իրականությունը, սակայն, այլ է և անգամ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը շարունակեց զինել Ադրբեջանին և բոլորովին վերջերս Բաքուն ստացավ «Խրիզանտեմա-Ս» նորագույն ինքնագնաց զրահապատ հակատանկային համակարգերի հերթական խմբաքանակը, որպեսզի առավել արդյունավետ խոցի հայկական տանկերը, ինչպես նաև «Սոլնցեպյոկ» հրանետային համակարգերի արդիականացված մոտ 200 հրթիռներ, որոնք նախատեսված են մինչև 6 կմ հեռավորության վրա անգամ լավ խրամատավորված զինվորներին կենդանի այրելու համար:
Տեսանյութում մանրամասն քննարկվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանաին սպառազինելու խնդրի էությունը»,- ասված է միավորման տարածած հաղզորդագրության մեջ: