Վրացի պատմաբանները ահազանգում են և քննադատում, բայց պաշտոնական Թբիլիսին լռում է

Վրացի պատմաբանները ահազանգում են և քննադատում, բայց պաշտոնական Թբիլիսին լռում է

Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերի դպրոցների աշակերտներն ուսումնասիրում են Ադրբեջանի պատմություն, որտեղ տեղ են գտել այսպիսի «գոհարներ». «հայ ու վրաց ֆեոդալները խաչակիրների հետ միասին պայքար էին մղում թուրք-սելջուկների դեմ և ուզում էին բաժան-բաժան անել ադրբեջանական հողերը։ Արդյունքում 1120 թվականին Դավիթ Շինարարը հարձակվեց Շիրվանի վրա, ավերեց և թալանեց Գաբալա քաղաքը, և 1122 թվականին Թբիլիսին անցավ Վրաստանին» ։

Այնուհետև ներկայացվում է, որ իբր Թբիլիսին Ադրբեջանի հրաշալի քաղաքներից մեկն է եղել։ Ադրբեջանական մառազմը հասել է այն աստիճանի, որ տպագրվել է մի մենագրություն, որտեղ ողջ Առաջավոր Ասիան ներկայացված է որպես ադրբեջանական տարածքներ։ Այն, որ ադրբեջանցի «պատմաբանները» Հայաստանը համարում են ադրբեջանական տարածք՝ նորություն չէ։

Բայց որ Վրաստանի եղբայր Ադրբեջանը Թբիլիսին նույնպես համարում է ադրբեջանական քաղաք՝ սա արդեն այլ երգ է։ Ադրբեջանում սա համարում են հայրենասիրություն, վրացի պատմաբանները ահազանգում են և քննադատում, բայց պաշտոնական Թբիլիսին լռում է։ Միթե՞ հանուն տնտեսական հարաբերությունների․․․