Այսօր արմատներով ախալցխացի Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է
Այսօր արմատներով ախալցխացի Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) ծնվել է 1939 մայիսի 22-ին Թբիլիսիում: Նրա հայրը Թբիլիսի էր մեկնել ապրելու Ախալցխայից, որտեղ եւ ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյան:
Կոմանդոս ունի գեներալ-մայորի կոչում: Նա Արցախյան ազատամարտի հայտնի հերոս է: Նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Փոխնարար։
Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհրդային սպաների թվին որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։
Սրտանց շնորհավորում ենք Արկադի Տեր-Թադևոսյանին ծննդյան օրվա առիթով: