Արցախի ՊՆ-ն հրապարակել է կանխարգելիչ գործողությունների տեսանյութը, որի ընթացքում ադրբեջանական կողմը կրել է կորուստներ (տեսանյութ)
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ուժերի ակտիվությանն ի պատասխան ՊԲ ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների տեսանյութը։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
«Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ»,-ասվում է ԱՀ ՊԲ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ԱՀ ՊԲ-ից ավելի վաղ հայտնել էին, որ մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն: