Պեսկովն արձագանքել է Ալեքսանդր Նևսկու շքանշանից Տոկաևի հրաժարվելու մասին լուրերին

Պեսկովն արձագանքել է Ալեքսանդր Նևսկու շքանշանից Տոկաևի հրաժարվելու մասին լուրերին



ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հերքել է Ալեքսանդր Նևսկու շքանշանից Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրաժարվելու մասին տեղեկությունը:
Նրա խոսքով՝ շքանշանի հանձնում նախատեսված չի եղել: «Ես չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկությունը: Նման ծրագրեր չեն եղել»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել համապատասխան տեղեկությունները:
Ալեքսանդր Նևսկու շքանշանից Տոկաևի հրաժարվելու մասին ավելի վաղ հայտնել էին ղազախական լրատվամիջոցները և քաղաքագետ Երբոլ Եդիլովը։ Ըստ նրանց՝ Ղազախստանի նախագահը որոշել է չընդունել հայրենական և արտասահմանյան պարգևներ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Նշվել է, որ նման միջադեպ է տեղի ունեցել Ղազախստանի նախագահի՝ Բիշքեկ կատարած այցի ժամանակ. Տոկաևը հրաժարվել է Ղրղզստանի առաջին աստիճանի պետական ​​բարձրագույն «Մանաս» մրցանակից։