Մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ

Մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ

1992թվականի մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ, որպես Հայ Ժողովրդի պայքարի ու հարատևման գրավական, սեփական ուժերով ցանկացած մարտահրավեր պատվով ընդունելու և հաղթահարելու դասական օրինակ: Շուշվա անառիկ բերդի ազատագրումը Հայ Ժողովրդի և Հայոց Բանակի անկոտրում կամքի ցուցադրումն էր ամբողջ աշխարհին: Այս անօրինակ Հաղթանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ Հայդուկ կազմակերպությունը Հայ Ժողովրդին ու Հայոց Բանակին մաղթում է բարեկեցություն, հարատևում, հաղթանակներ բոլոր բնագավառներում՝ ի փառս մեր պայծառ ապագայի:
Այս Հաղթանակը կերտողները մեր ազգի լավագույն զավակներն են: Մեր Բանակն այսօր լավագույնն է տարածաշրջանում: Աստված թող պահապան լինի մեր զինվորներին և հրամանատարներին: Մենք հպարտ ենք մեր Բանակով:

Եվ Հաղթանակի Օրվա կապակցությամբ Հայդուկը շնորհակալագրեր է պարգևել Հայոց Բանակի Գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանին, Սամվել Բաբայանին, Արշալույս Փայտյանին:
Նման գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ Կալիֆորնիա Նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետարանը:

Փառք Հայ Ժողովրդին, Հայոց Պետությանը, Հայոց Բանակին:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1846070722323799&id=1606776992919841