Հավլաբար թաղամասում գտնվող Շամքորեցոց Սբ. Աստվածածին եկեղեցին չունի պատմական հուշարձանի կարգավիճակ
Երևակայեք. 1775 թ. հիմնադրված և 1809 թ. հիմնավերակառուցված, ապա 1844-45 թթ. նորոգված և մինչև 1920-ական թթ. վերջերը գործած քաղաքի հայկական այս եկեղեցին ցարդ չունի պատմական հուշարձանի կարգավիճակ: Ելնելով նրանից, որ յուրաքանչյուր պատմական հուշարձան ունի իր պահպանության հաստատված գոտին, որն անձեռնմխելի է և որևէ ոտնձգություն այդ տարածքի նկատմամբ օրենքով պատժելի, ուստի տվյալ դեպքում, երբ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կառուցվում է բազմահարկ հյուրանոց եկեղեցին չի դիտարկվել որպես պատմական հուշարձան:
Ինչու է այդպես, միթե գրեթե երկուսուկես դարյա հուշարձանի հետ կարելի էր այդպես վարվել միայն նրա համար, որ հայկական է:
Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
http://akhaltskha.net/2017/05/06/հավլաբար-թաղամասում-գտնվող-շամքորեց/