Զելենսկին ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայի համար նվիրատվություններ հավաքելու հարթակը

Զելենսկին ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայի համար նվիրատվություններ հավաքելու հարթակը



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է Վաշինգտոնին՝ ներկայացնելով երկրի համար մարդասիրական նախագծերին ուղղված նվիրատվությունների հավաքման նոր հարթակը:
«Պետք է լինի տեղ, ուր մարդիկ կվերադառնան։ Դա պետք է սկսել արդեն հիմա։ Արդեն այսօր։ Ահա թե ինչու ես նախաձեռնեցի հատուկ հարթակի՝ United 24-ի ստեղծումը»,- հայտարարել է Զելենսկին տեսաուղերձում:

Նրա խոսքով՝ նոր հարթակում հավաքված միջոցները կօգտագործվեն քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և բժշկական հաստատությունների համար սարքավորումների, այդ թվում՝ շտապօգնության զրահապատ մեքենաների գնման համար: