Ադրբեջանում արգելափակել են ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Արցախի պետնախարարի հետ հարցազրույցի համար

Ադրբեջանում արգելափակել են ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Արցախի պետնախարարի հետ հարցազրույցի համար



Ադրբեջանի տարածքում արգելափակվել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը կայքի արգելափակման պատճառների մասին գործակալության հարցին ի պատասխան՝ «ՌԻԱ Նովոստիին» մեղադրել է «Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները շրջանառության մեջ դնելու» համար:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» ներկայացրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի տարբեր հատվածներ, որոնցում պաշտոնյան անդրադարձել էր Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, ռուս խաղաղապահների առաքելության ընդլայնման և այլ հարցերի: