Ասմունքի 3-րդ փառատոնն Ախալքալաքում

Այսօի՝ մայիսի 30֊ին, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ասմունքի 3֊րդ փառատոնը, որին մասնակցեցին ավելի քան 30 երիտասարդներ՝ Ախալքալաքից եւ մունիցիպալիտետի տարբեր գյուղերից։
Ասմունքի փառատոնը համավարակային սահմանափակումներով պայմանավորված 2 տարի չի անցկացվել։ Ախալքալաքի ակումբների միավորման տնօրեն Ալիկ Քսպոյանը նշում է, որ այս տարի մասնակիցների քանակն ավելի շատ կլիներ, եթե նախորդ տարիներին եւս անցկացվեր փառատոնը։
Մրցույթի ընթացքում դպրոցական տարիքի աղջիկները եւ տղաները ներկայացնում էին հիմնականում հայկական պոեզիա, որը գնահատում էր հատուկ ժյուրին։ Մինչ այս փուլը, յուրքանաչյուր գյուղի ակումբի վարիչ անցկացրել է նախընտրական փուլ եւ ելույթի հնարավորություն ստացել են լավագույնները։
Ժյուրիի անդամներն էին Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, պարուսույց Լամարա Քսպոյանը, նկարիչ Հայկազուն Ղարագուլյանը, երաժշտության ուսուցչուհի Լուսիա Չոբանյանը եւ Բավրայի հանրային դպրոցի փոխտնօրեն, վրացերեն լեզվի ուսուցչուհի Ջուլիետա Շիրինյանը։
Ըստ ժյուրիի գնահատականների մրցույթում առաջին հորիզոնական զբաղեցրց Ալբինա Շիրինյանը Բավրա գյուղից, Երկրորդ հորիզոնականում Համաբարձում Սահարյանն է Խանդոյից, իսկ երորդում Ալյոնա Ծառուկյանը Կորխ գյուղից եւ հատուկ գրան պրի մրցանակին արժանացավ Մերենիա գյուղից Նարե Ավետիսյանը։
Ժյուրի և հանդիսատեսի համակրանքին արժանացավ Նինա Պապիկյանը՝ Կոչիո գյուղից, Լամարա Մոսոյանը՝ Դիլիսկա գյուղից, Ժյուրիի համակրանք անվանակարգում պարգեւատրվեց Ռայա Բալասանյանը՝ Կոչիոյից, իսկ Հանդիսատեսի համակրանք անվանակարգում պարգեւատրվեց Գայանե Հակոբյանը՝ Դադեշ գյուղից։
Նշենք, որ բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացան մասնակցության համար վկայականներ։