Եվրոպայի չեմպիոնն Ախալքալաքից
![Եվրոպայի չեմպիոնն Ախալքալաքից Եվրոպայի չեմպիոնն Ախալքալաքից](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2022/05/282128130_1370260996788945_5252719496345026230_n.jpg)
Ախալքալաքի մարզական համալիրի սան Արտյուշ Գոմցյանը եզրափակիչ հաղթական մարտը վարեց եւ հաղթելով իսպանացի մրցակցին դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Մինչ այս, Երևանում ընթացող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության ընթացքում, Արտյուշը մենամարտել է իտալացի, իռլանդացի եւ հունգարացի մարզիկների հետ եւ տարել փայլուն հաղթանակներ։
Արտյուշ Գոմցյանը հանդես է գալիս Վրաստանի ազգային հավաքականի կազմում, նրա անձնական մարզիչը Ախալքալաքի մարզական համալիրի տնօրեն, Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանն է։ Արտյուշն հանդես է գալիս 57֊60 կգ քաշային կարգում։
Նշենք՝ մայիսի 22֊ից 31֊ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում ընթանում է տղամարդկանց բռնցքամարտի 2022 առաջնությունը, որին մասնակցում են 39 երկրների 200֊ից ավելի մարզիկներ։