ԱՄՆ պետքարտուղարը հանձնառու է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման գործին. Նեդ Փրայս
		03.05.2022 . Միջազգային


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը՝ նշելով, որ այն զուգադիպում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

«Պետքարտուղարը հանձնառու է երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործին՝ մեր դավանած ժողովրդավարական արժեքների և հայաստանյան բարեփոխումների օրակարգի ուղենիշի սահմաններում»,- նշել է Փրայսը։