Բացահայտ ապատեղեկատվություն. Արցախի տեղեկատվական շտաբը՝ Ստեփանակերտից բնակչության տարհանման լուրերի մասին 24.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Արցախ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։
«Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ: