Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ են ընդունել

Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ են ընդունել

Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 13-ին ընդունել է Պալատի անդամ Քեթրին Կազարյանի ներկայացրած բանաձեւը, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ու հրեական Հոլոքոսթը։

Պալատի խոսնակ Նիկոլաս Մաթիելոն կարդացել է միաձայն ընդունված բանաձեւն աջակցող ներկայացուցիչների անունները, հայտնում է news.am–ն։ Խոսնակը նշել է, որ  չնայած պատմության ողբերգական էջերին՝ հայկական ու հրեական համայնքները իրենց ավանդն են ունեցել Ռոդ Այլենդ նահանգի զարգացման մեջ։

Վերջերս նահանգում հաստատվել է դպրոցներում Հոլոքոսթի ու ցեղասպանությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը։