ԵՄ-ն անհիմն է համարել եվրոպացի 18 դիվանագետի արտաքսման մասին Ռուսաստանի որոշումը
ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Ռուսաստանից եվրոպացի 18 դիվանագետի արտաքսման մասին որոշումը՝ այն համարելով «անհիմն քայլ»։ Այդ մասին ասված է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ը նման որոշում կայացրել է՝ ի պատասխան Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության 19 աշխատակցի արտաքսմանը Բրյուսելից։
ԵՄ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոք են ներկայացրել ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքից (Եվրատոմ) ռուս դիվանագետներին արտաքսելու համար։