ԱՄՆ-ը չպետք է փորձի փչացնել Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները ուկրաինական ճգնաժամի պատճառով. Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ-ը չպետք է փորձի փչացնել Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները ուկրաինական ճգնաժամի պատճառով. Չինաստանի ԱԳՆ


Ուկրաինական ճգնաժամի պայմաններում ամերիկյան իշխանությունները պետք է դադարեցնեն կեղծ հայտարարություններով ռուս-չինական հարաբերությունները փչացնելու փորձերը: Ըստ չինական կողմի՝ հակառակը, աշխարհում վիթխարի փոփոխությունների ֆոնին բացվում են Չինաստանի և Ռուսաստանի զարգացման նոր հնարավորություններ։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը՝ գրում է ТАСС-ը։ Չինացի դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայում թշնամություն հրահրելու անմիջական պատասխանատուն ԱՄՆ-ն է։

Չժաո Լիջյանը հիշեցրել է, որ Չինաստանը չի ձգտում դիրքավորվել որպես ԱՄՆ-ի մրցակից, քանի որ «Չինաստանի քաղաքացիների բարեկեցությունը ազգային զարգացման հիմնական խնդիրն է»։

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հինգշաբթի Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում ասել է, որ Չինաստանի առաջնորդությունը ԱՄՆ-ի համար այս դարի ամենակարևոր մարտահրավերն է: Նրա խոսքով՝ Չինաստանը «վտանգավոր մրցակից է, որն ուղիներ է փնտրում բառացիորեն բոլոր բնագավառներում ԱՄՆ-ից առաջ անցնելու համար»։