Օզուրգեթիում շարունակվում է Alt-Info գրասենյակի բացման դեմ բողոքի ցույցը

Օզուրգեթիում շարունակվում է Alt-Info գրասենյակի բացման դեմ բողոքի ցույցը

Այս անգամ հանրային ուշադրությունը կենտրոնացած է Օզուրգեթիի վրա (Գուրիա), որտեղ կրեմլամետ ուժերը դարձել են ընտանեկան կոնֆլիկտի պատրվակ։

Պահպանողական շարժմանը գրասենյակային տարածքը վարձակալած կնոջ թոռը պոկել է Կրեմլամետ ուժերի դրոշը և դարպասներին կախել Վրաստանի և Ուկրաինայի դրոշները։

Նախկինում երիտասարդը փորձել է դրոշներ կախել բուն շենքի վրա, սակայն տատիկը պոկել է դրանք։

«Ես ոչ մի կերպ չեմ աջակցում Alt-Info-ին: Ես այս ընտանիքում եմ մեծացել ու տանել չեմ կարողանում ռուսական քարոզչությունը։ Ես ոչ մի կերպ չեմ աջակցում ռուսական դաժանությանը։ Քանի դեռ ես այստեղ եմ, Alt-Info-ն չի կարողանա տեղադրել իր սեփական պաստառը: Ես չեմ աջակցում Ռուսաստանին, Ուկրաինան կհաղթի այս պատերազմում»,- լրագրողներին ասել է երիտասարդը։

Նա կոչ է արել բռնություն գործադրող կազմակերպության անդամներին անհապաղ հեռանալ քաղաքից:

Նախօրեին տարածքի սեփականատերը բանավոր և ֆիզիկական ծեծկռտուքի մեջ էր մտել լրագրողների հետ, ովքեր եկել էին նկարահանելու Գուրիայում գրասենյակ բացելու դեմ ակտիվիստների բողոքը։

Տեղի բնակիչներն ասում են, որ թույլ չեն տա Alt-Info-ին աշխատել Օզուրգեթիում։