ՌԴ ՊՆ նշել է Մարիուպոլում հանձնված ուկրաինացի զինվորների թիվը
		13.04.2022 . Միջազգային


Մարիուպոլում ուկրաինացի 1026 զինվոր է հանձնվել: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա նշել է, որ հանձնվածներից 162-ը Ուկրաինայի զինված ուժերի սպաներ են։

Ավելի վաղ Դոնեցկի տարածքային պաշտպանության ներկայացուցիչները հայտարարել էին, որ հանձնվել է 1009 ուկրաինացի զինծառայող, որից 300-ը վիրավոր է, 90-ը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Զենքը վայր դրածների մեջ կա 50 կին: Ուկրաինական բանակում ծառայող կանանց թիվը մինչև 2021 թվականը եղել է մոտ 31 հազար։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ խոսել է գերեվարվածների մեջ կին զինծառայողների մասին։ Նա առաջարկել է կանանց փոխանակել «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի հետ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն առայժմ չի պաշտպանում նախագահի այդ առաջարկությունը: