Շրի Լանկան արժույթի պակասի ֆոնին արտաքին պարտքի դեֆոլտ է հայտարարել 12.04.2022 . Միջազգային
Շրի Լանկան դադարեցնում է արտաքին բոլոր պարտավորությունների վճարումները՝ տնտեսական վերակառուցման ծրագրի համաձայն՝ դրանց վերակազմավորման սպասումով: Այդ մասին ասված է երկրի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
«Վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ COVID-19 համավարակի հետևանքները և ռազմական գործողություններն Ուկրաինայում, այնքան են խաթարել Շրի Լանկայի ֆինանսական վիճակը, որ արտաքին պետական պարտքի գծով պարտավորությունների հետագա կանոնավոր սպասարկումն անհնար է դարձել»,- հայտարարել են գերատեսչությունից:
Նշվում է, որ նախորդ ամսվա վերջին Արժույթի միջազգային հիմնադրամը Շրի Լանկայի պարտքի չափը գնահատել է որպես «անհաղթահարելի»:
Դեֆոլտ է հայտարարվել 2022 թ. ապրիլի 12-ի դրությամբ չմարված բոլոր պարտքերով։ Ինչպես պարզաբանել է Շրի Լանկայի կենտրոնական բանկի ղեկավար Նանդալալ Վիրասինգխեն, արժույթի պահուստներն այժմ պետք է օգտագործվեն ոչ թե արտաքին պարտքի վճարման, այլ անհրաժեշտ ապրանքների ներմուծման համար: