ԵՄ-ից հարցաթերթիկ ստանալու ֆոնին Վրաստանի նախագահը խոսում է միասնականության կարևորության մասին
Նախագահական պալատում վերջերս կայացած ճեպազրույցում Սալոմե Զուրաբիշվիլին ասել է. «սա արտառոց, նոր հնարավորություն է, որ ունի մեր երկիրը», ինչի համար «գուցե մենք պետք է երախտապարտ լինենք Ուկրաինային և Ուկրաինայի պայքարին»։
«Սա ազգային գործ է, սա ազգային շահ է… որի մասին երազել են մեր նախնիները, և մենք բոլորս պետք է համախմբված լինենք այս հարցում՝ թե՛ բնակչությունը, թե՛ քաղաքական սպեկտրը»,- ասել է նախագահը։
Ընդգծելով, որ «բոլոր ուժերը պետք է մոբիլիզացվեն խնդրի շուրջ», Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «դա այն հարցն է, որը չի կարող լուծվել մեկ խմբի որոշումներով ու ջանքերով»։
«Սա շատ մեծ պատասխանատվություն է մեր երկրի համար։ Այսօր մենք բոլորս պատասխանատու ենք հաջորդ սերունդների առաջ։ Մենք կամ կկարողանանք հաղթահարել այս խնդիրը, կամ չենք կարողանա»,- ասել է նախագահ Զուրաբիշվիլին: