Ցխինվալիում կայացած «ընտրություններում» առաջատար է ընդդիմադիր թեկնածուն
Գագլոևը, որը «Նիխաս» կուսակցության առաջնորդն է, ստացել է 10705 ձայն (36,9%), իսկ Բիբիլովը՝ 9706 (33,5%) ապրիլի 10-ի «ընտրություններում»։
Ինչ վերաբերում է երկրորդ փուլ չանցած թեկնածուներին, ապա «խորհրդարանի փոխխոսնակ» Ալեքսանդր Պլիեւը ստացել է 3434 ձայն, «պատգամավոր» Գարի Մուրադովը՝ 2592, իսկ նախկին «պատգամավոր» Դմիտրի Տասոեւը՝ 822 ձայն։
Հիշենք, որ Վրաստանի բռնագրավված շրջանում անցկացված այս ընտրությունները չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։