Իրակլի Ղարիբաշվիլի. Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, մեր թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել
		03.04.2022 . Վրաստան


 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ միջանկյալ ընտրություններում «Վրացական երազանքի» թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել։

Նրա խոսքով՝ այժմ հիմնական մտահոգությունը պետք է լինի բնակչության խնդիրների լուծումը, խաղաղության ու կայունության պահպանումն ու զարգացումը։

«Մենք, անշուշտ, ուրախ ենք Բաթումիի երեկվա արդյունքից, մեր թեկնածուն համոզիչ հաղթանակ տարավ, նա հավաքեց 70 տոկոսը։ Ուզում եմ շնորհավորել նրան։ Սա ավարտում է բոլոր շահարկումները: Մենք հիմա պետք է սկսենք աշխատել, միայն գործը, գործն ու գործը պետք է լինեն մեր հիմնական հոգսը, մեր բնակչության, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների խնդիրների լուծումը պետք է լինի մեր հիմնական նպատակը։

Ընտրություններն անցել են շատ հանգիստ միջավայրում, մեր թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել Բաթումիում, Ռուսթավիում։ Այժմ մեր հիմնական մտահոգությունը պետք է լինի հանգստություն և կայունություն պահպանելը և զարգանալը։ Զարգացումը պետք է ներառվի բոլոր մարզերում և քաղաքներում։ Ես անձամբ կվերահսկեմ այս գործընթացը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Բաթումիում, Ռուսթավիում և Գարդաբանիում տեղի ունեցած արտահերթ ընտրություններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները։

Աղբյուր՝ 1tv.ge: