Մոսկվան և Վաշինգտոնը վաղ թե ուշ պետք է քննարկեն ռազմավարական կայունության հետ կապված հարցերը. Պեսկով
		29.03.2022 . Միջազգային


Այսօր կամ վաղը պարզ կդառնա՝ ռուս-ուկրաինական բանակցությունները հեռանկարայի՞ն են, թե՞ ոչ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բանակցությունների ճակատագրի հարցն իսկապես հետաքրքիր է։ Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, դրա հիմնական նպատակներից մեկը ապազգայնականացումն է»,- նշել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը վաղ թե ուշ պետք է քննարկեն ռազմավարական կայունության և անվտանգության հետ կապված հարցերը։

«Վլադիմիր Պուտինի հասցեին Ջո Բայդենի վիրավորանքները բացասաբար են ազդում երկու երկրների հարաբերությունների վրա։ Այդուհանդերձ, մենք պետք է երկխոսենք։ Այդ երկխոսությունը պետք է բխի ինչպես մեր պետությունների, այնպես էլ ողջ աշխարհի շահերից»,- ընդգծել է Պեսկովը։