Վրաստանի քաղաքացիների համար իրականություն դարձավ առանց վիզայի ճանապարհորդելը Եվրոմիության երկրներ
Այսօրվանից Վրաստանի քաղաքացիները Եվրոմիության Շենգենյան երկրները կարող են ճանապարհորդել առանց վիզայի: Կենսաչափական անձնագրեր ունեցող վրաստանի քաղաքացիները, Շենգենյան գոտու երկրներում առանց վիզայի կարող են գտնվել առավելագույնը 180 օրվա ընթացքում 90 օր: Առանց վիզայի ռեժիմը նշանակում է, որ Վրաստանի քաղաքացիները կարող են հանգիստ տեղաշարժվել Շենգենյան գոտում, որը ներառում է 22 ԵՄ անդամ երկրներ, Եվրոմիության 4 ոչ անդամ երկիր և Շենգենյան 4 թեկնածու երկրներ:
Շենգենյան երկրներն են՝ Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Էստոնիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Հունաստանը, Ֆրանսիան, Սլովենիան, Սլովակիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Չեխիան:
Ոչ անդամ երկրներն են՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Շվեյցարիան:
Թեկնածու երկրներն են՝ Բուլղարիան, Կիպրոսը, Ռումինիան և Խորվաթիան:
Եվրոմիության 2 անդամ երկրներում պահպանվում է վիզայի ռեժիմը, սրանք են Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան:
Վրաստան-ԵՄ բանակցությունները վիզայի ազատականացման հարցերով սկսվել էին դեռ 2012 թվի հունիսի 4-ին: 2013 թվականի փետրվարի 25-ին էլ Վրաստանի կառավարությունը վիզայի ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը հանձնեց Եվրոմիությանը: Այդ ծրագրում ներառվում էր այն պահանջները, որը վրացական կողմը պիտի իրականացներ նշված ժամկետում: 2015 թվականի դեկտեմբեր ամսին Եվրոպական հանձնաժողովը դրական գնահատեց այն ծրագիրը, որը իրականացրել էր Վրաստանի կառավարությունը իր վրա վերցնելով մեծ պատասխանատվություն: