Պուտինը որոշել է ՌԴ համար ոչ բարեկամական երկրների հետ գազի հաշվարկն այսուհետև կատարել ռուբլով
«Ակնհայտ է, որ և՛ ԵՄ, և՛ ԱՄՆ մատակարարումների համար վճարումները եվրոյով ու դոլարով ստանալը մեզ համար անիմաստ է: Հետևաբար, որոշել եմ կարճ ժամկետում իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան ոչ բարեկամական պետություններին մատակարարվող մեր բնական գազի դիմաց վճարումները ռուբլով ստանալ»,- ասել է ՌԴ նախագահը կառավարության հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Россия 24» հեռուստաալիքը: