«Իմ աշխարհը» թեմայով բաց դաս «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի կերպարվեստի կրտսեր խմբակի ( ղեկավար՝ Ռուզան Սիրականյան), երեխաները՝ ավագների օգնությամբ անցկացրին բաց դաս՝ «Իմ աշխարհը» թեմայով: Ներկայացվել էին փոքրիկների մատիտանկարները, որոնց մեջ առանձնանում էին Անգելինա Սանոսյանի, Նարեկ Պոդոսյանի, Լիլիթ Նռանյանի և այլոց նկարները:
Միջոցառման ընթացքում ավագ խմբի սանեը Թագուհի Հովհաննիսյանը, Գայանե Իրիցյանը, Ոսկեհատ Գինոսյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը և ուրիշներ, ներկայացրին տարբեր դարաշրջանների և տարբեր ուղղությունների մի քանի հանրահռչակ նկարիչների՝ Մոմիկի, Կարավաջոյի, Ռաֆայելի, Այվազովսկու, Սարյանի, այլոց կենսագրությունները, մի քանի գործեր:
Բաց դասն ամփոփեց Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը:
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի մամլո դիվան