Ռումինիայում առաջին պատժամիջոցն է կիրառվել ռուսական ընկերության նկատմամբ
Նիդերլանդների իշխանությունները սառեցրել են ռուսական`ավելի քան 200 մլն եվրո կազմող ակտիվները: Այս որոշումը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Ռումինիայի մաքսային վարչության ազգային գործակալությունն արգելափակել է երկրում ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ներկայացուցչության բանկային հաշիվները:
ԶԼՄ-ները հայտնում են, որ սա ռուսական կազմակերպությունների դեմ Ռումինիայում կիրառվող առաջին պատժամիջոցն է: