Հայաստանը Բրյուսելի և Մոսկվայի միջև

Ընթացիկ շաբաթվա սկզբում վրացական «ՆետԳազեթի» հրատարակչությունը
հրապարակել է «Հայաստան՝ բարդ ընտրություն Բրյուսելի և Մոսկվայի միջև»
անվամբ հոդված։ Գաղտնիք չէ, որ երկար տարիների ընթացքում արտաքին
քարոզչության ազդեցության տակ գտնվող վրաց հասարակությունը զրվկած է եղել
տարածաշրջանում զարգացող իրադարձությունների ամբողջական պատկերը տեսնելու
հնարավորությունից, ի վիճակի չէր պատասխանելու «տարածաշրջանում ովքեր և
ինչի համար են ընկերություն անում միմյանց հետ» հարցին։ «Heinrich Boell»
եվրոպական ֆոնդի աջակցությամբ վրացական հրատարակչությունում հրապարակված
հոդվածը իր առջև նպատակ է դնում վրացի ընթերցողին ավելի մանրամասնորեն
ծանոթացնել տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ, մասնակիորեն Վրաստանի
հարևան Հայաստանի՝ եվրոպական ինտեգրացիայի հարցի հետ։ Հարգելի ընթերցողի
ուշադրությանն ենք ներկայացնում տվյալ հոդվածը մի փոքր կրճատումներով։

«Եվրոպական միության՝ փետրվարի 2-ին ստորագրած որոշումը, Վրաստանի համար
վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ՝ լավ առիթ հանդիսացավ Հայաստանի համար
իր փոխհարաբերությունները Եվրամիության հետ վերանայելու համար։ Փետրվարի
27-ին Հայաստանի Հանրապետության նախագահը այցելել է Բրյուսել, որտեղ մի
շարք հանդիպումներ է անցկացրել Եվրամիության բարձրաստիճան ղեկավարության
հետ։ Եվրոպական Խորհրդի նախագահի հետ հանդիպման ընթացքում նույնիսկ
հաճոյախոսություններ փոխանակվեցին։ Հայաստանի նախագահն ընդգծել է, որ
«Եվրոպան համագործակցության լավ օրինակ է քաղաքակրթությունների միջև»։ Իր
հերթին Դոնալդ Տուսկը նշել է, որ «Եվրամիությունը Հայաստանի համար առաջին
առևտրային համագործակիցն է։ Հայաստանի կայուն համագործակիցն է
բարեփոխումների անցկացման հարցում»։ Բացի այդ հանդիպման ավարտին կողմերը
հայտարարել են, որ «արդեն ավարտված են բանակցությունները և նոր պայմանագիրը
Հայաստանի և Եվրամիության միջև կստորագրվի ընթացիկ տարվա մայիսին»։

Հանուն արդարության արժե նշել, որ այսօր Հայաստանում արդեն այդքան էլ
ակտիվորեն չեն տարվում դեբատներ Եվրոպայի հետ համագործակցության հարցի
շուրջ։ 2013թ․-ին, երբ բանակցություններ սկսվեցին Հայաստանի և Եվրամիության
միջև Ասոցացման պայմանագիր կնքելու վերաբերյալ, հայ հասարակությունն
ակտիվորեն քննարկում էր, թե ինտեգրման որ նախագիծն ավելի շահավետ կլինի
Հայաստանի համար՝ եվրոպականը, թե՞ եվրասիականը։ Այսօր արդեն Հայաստանում
նման քննարկումներ չեն տարվում։ Երկիրն արդեն արել է իր ընտրությունը
Եվրասիական Միության օգտին։

Մինչդեռ, չնայած այն բանին, որ Հայաստանը եվրասիական հարթակի մասնիկն է,
երկիրը մտադիր չէ հրաժարվել եվրոպական ընթացքից։ Այդ կերպ հիմնական հարցը,
որի շուրջ աշխատում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը,
այն է, թե ինչպես անել, որպեսզի առավելագույնս հավասարակշռել երկրի
եվրոպական և եվրասիական քաղաքականության ընթացքը։

Տասնյակ տարիների ընթացքում Հայսաստանի Հանրապետությունը անում է
հնարավորինս, որպեսզի զգուշորեն հավասարակշռի իր հարաբերությունները ինչպես
Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան կառույցների հետ։ Հարցը ծայրահեղ բարդ է։
Արցախյան կոնֆլիկտի անորոշությունը, ինչպես նաև հայ-թուրքական
փոխհարաբերություններում հայտնի բարդությունները ևս չեն նպաստում Հայաստանի
առջև ծառացած այդ բարդ խնդրի պարզեցմանը։

Գոյություն ունեցող իրականության հաշվառմամբ՝ հայկական վերնախավը պետական
անկախության վերակագնման պահից ի վեր փորձում է «փոխլրացման»
քաղաքականություն վարել, որը հետևյալն է. Հայաստանը խորացնում է Ռուսաստանի
հետ ռազմաքաղաքական համագործակցությունը, իսկ մյուս կողմից երկիրն աշխատում
է եվրոպական կառույցների հետ հարաբերությունների զարգացման և խորացման
շուրջ։ Հայկական քաղաքական վերնախավը վաղուց համաձայնության է եկել այն
հարցի շուրջ, որ անվտանգության հարցում Ռուսաստանը Հայաստանի հիմնական
դաշնակիցն է, իսկ Եվրամիությունը պետության համագործակիցն է զարգացման և
արդիականացման հարցում։

Այսօրվա դրությամբ շատերին կարող է անիրական թվալ բացեիբաց հակազդեցության
մեջ գտնվող կողմերի հետ Հայաստանի՝ հավասարակշռված հարաբերություններ
ունենալու ցանկությունը։ Մինչդեռ, պետք չէ մոռանալ, որ դեռևս
2000-ականներին չնայած բազմաթիվ տարաձայնություններին՝ Ռուսաստանն ինքն էր
փորձում հարթել իր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ։

1999թ․-ին Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության մասին պայմանագիր
է ստորագրել։ Այդ պայմանագիրը Եվրոպայի հետ համագործակցության սկիզբն է
դրել քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության,
օրենսդրության և այլ բնագավառներում։ 2001թ․-ին Հայաստանը դարձավ Եվրոպական
Խորհրդի անդամ։ Մերձեցման հաջորդ քայլն էր 2004թ․-ին դրացիության եվրոպական
ծրագրին Հայաստանի մասնակցությունը (ENP)։ Դրանից հետո կարևոր
իրադարձություն դարձավ համագործակցության դաշտի ստեղծումը՝ «Արևելյան
համագործակցություն» անվամբ (EaP)։ Հայաստանը Եվրամիության հետ Խորը,
Համապարփակ և Ազատ առևտրական համագործակցության պայմնագրի և Ասոցացման
մասին պայմանագրի ստորագրման մասին բանակցությունները սկսեց (DCFTA)։

Եվրամիության հետ Հայաստանի տվյալ բանակցություններն ավարտվեցին 2013թ․-ին
երբ Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց Հայաստանին Եվրասիական նախագծին
ներառելու մտադրության մասին։ 2013թ․-ի սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանի
նախագհը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Եվրասիական Տնտեսական
Միությանը և Եվրոպական տնտեսական ծրագրերի հետ համագործակցության
արդյունավետությունն անհնարին է դառնում։ Հայաստանի տվյալ որոշումն
անսպասելի էր ոչ միայն Եվրամիության համար, այլև հայ հասարակության մի
մասի։

Այսօր, երբ մենք արդեն կարող ենք հետադարձ հայացք գցել անցյալին,
2016թ․ընդունված Հայաստանի ղեկավարության որոշումը դիտարկվում է ավելի
գործնական և հասկանալի։ Վաղ թե ուշ, Հայաստնը ստիպված էր լինելու բարդ
ընտրություն կատարել Բրյուսելի և Մոսկվայի միջև։ Հայաստանի՝ Եվրասիական
նախագծին միանալու որոշումը թելադրված էր աշխարհագրական դիրքով և սեփական
պետության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռություն փնտրելու
քաղաքականությունը միշտ իրականացվել է այն աշխարհաքաղաքական պայմաններում,
երբ այդ կողմերի միջև դիտարկվում էր փոխհարաբերությունների դրական շարժ։
Մոսկվայի և Բրյուսելի հետ հավասարակշռված հարաբերություններ զարգացնել
փորձող Հայաստանի մոտ առաջին դժվարությունները հայտնվեցին Վրաստանում և
Ուկրաինայում տեղի ունեցող այսպես կոչված «գունավոր հեղափոխություն»
ժամանակաշրջանում։

2008թ․ ռուս-վրացական պատերազմը Հայաստանի համար լուրջ փորձություն էր։
Չնայած Հայաստանի վրա գործադրվող հսկայական ճնշմանը՝ երկիրն
այնուամենայնիվ, կարողացավ խիստ չեզոքություն պահպանել և շարունակել
հավասարակշռված քաղաքականություն վարել։ Դրանից հետո Հայաստանը միացավ
Արևելյան Համագործակցության եվրոպական ծրագրին։ Ռուսաստանը, մեղմ ասած,
հիացած չէր Հայաստանի այդ քայլով և առիթը բաց չէր թողնում դրա մասին
ակնարկներ տալու համար։ Բայց երբ Արևմուտքի հետ Ռուսաստանի կոնֆլիկտը հասավ
գագաթնակետին, Հայաստանն առաջին երկիրն էր, որը հասկացավ, որ հստակ
ընտրություն կատարելու ժամանակն է։ Ընտրությունն արվեց ռազմաքաղաքական
համագործակցի օգտին՝ Ռուսաստանի օգտին։

Պետական անկախության վերականգնման պահից ի վեր Հայաստանի արտաքին
քաղաքականությունը որոշակիացնող կարևորագույն գործոններն են Արցախյան
բախումը և հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Ռուսաստանից նորագույն
զինամթերք գնելու հնարավորությունը, ռազմաքաղաքական համագործակցությունը
Ռուսաստանի հետ և Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությունը
արդար կերպով համարվում են Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության
հիմնական տարրերը։ Այդ կերպ, 2013թ․-ին ընդունված որոշումը ընտրություն չէր
տնտեսական ծրագրերի միջև, այլ պարտադիր քայլ հայ պետականության և ժողովրդի
ֆիզիկական անվտանգությունն ապահովող։

Բնականաբար, գոյություն ոնեցող ռազմաքաղաքական Միության պայմաններում
Ռուսաստանը ևս առավելություն ունի հայկական տնտեսության մեջ, փորձում է
տարածել իր ազդեցությունը հասարակական կարծիքի վրա։ Ռուսաստանը, միանշանակ,
փորձում է Հայաստանին պահել իր ուղեծրի տակ։ Մինչդեռ, նմանապես միանշանակ
է, որ Հայաստանը չի դադարում լրացուցիչ քաղաքականություն վարել։ Այստեղ
տեղին է հայտնի կատակը․«Հայկական ռադիոյին հարցնում են ինչ է նշանակում
անգլերեն՝ գնալ, դա նշանակում է գնալ առանց հրաժեշտ տալու։ Իսկ ինչ է
նշանակում գնալը հայերենով, դա նշանակում է հրաժեշտ տալ շատ անգամ, բայց
չգնալ»։

Չնայած այն բանին, որ 2013թ․-ին Հայաստանն իբրև թե հրաժեշտ տվեց
Եվրամիությանը, եվրոպական ինտեգրացիայի հանդեպ Հայաստանի խանդավառությունն
ընդհանրապես չի նվազել։ 2015թ․-ին Հայաստանը և Եվրամիությունը
համագործակցության մասին նոր պայմանագրի ստորագրման բանակցություններ են
սկսել։ Եվ, ինչպես երևում է 2017թ․- փետրվարի 27-ին հնչած
հայտարարություններից, այդ պայմանագիրն արդեն պատրաստ է և կստորագրվի
մայիսին։ Հայտնի է, որ նոր պայմանագիրը կընդգրկի համագործակցության ինչպես
տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառը։

Հայաստանը մեկ անգամ չի ապացուցել, որ ինքը հենց Եվրոպայի հետ է կապում
արդիականացման և զարգացման հարցերը։ Դա Հայաստանի քաղաքակիրթ ընտրությունն
է։ Իր հերթին Եվրամիությունը հայտարարում է, որ նա ընդունում է իրավիճակի
ողջ բարդությունը, որը կապված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից և
պատրաստ է շարունակել զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը։

Չնայած բազմաթիվ խնդիրների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացումը,
Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից, Թրամփի ընտրվելը ԱՄՆ-ի նախագահ և այլն,
Եվրամիությունը շարունակում մեր տարածաշրջանի հետ համագործակցության
խորացման շուրջ աշխատանքը։ Ընդ որում Եվրամիությունը չի թաքցնում, որ իր
համար առավելություն է Հայաստանի Հանրապետության հետ հատուկ
հարաբերությունների ստեղծումը։

Վրաստանի Հայ Համայնք