Վերսկսվել են Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցի շինարարական աշխատանքները
Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցում ընթացող շինարարական աշխատանքներն արդեն վերսկսվել են: Շինարարական աշխատանքները ընթանում են «Ջորջիան ինջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ կազմակերպության կողմից , ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի, Վրաստանի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի և Վրաստանի կրթության ու գիտության նախարարության համատեղ ծրագրերով:
Ըստ նախատեսված ծրագրի՝ դպրոցի շինարարական աշխատանքները պետք է ավարտին հասցվեին մինչև 2017 թվականի փետրվարի վերջ, սակայն դպրոցի շինարարական աշխատանքները դադարեցվել էին եղանակային վատ պայմանների պատճառով:
Ներկա դրությամբ դպրոցի բոլոր հարկերում ընթանում են վերանորոգման աշխատանքները, որոնց մասնակցում են ոչ միայն դրսից եկած շինարարները, այլ նաև տեղի բնակիչները:
Շինարարների խոսքերով եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն ապա շինարարական աշխատանքները կավարտվեն մարտ ամսին:
Աղբյուր՝ Akhaltskha.Net