ՔՈՒՌ ԳԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՋՐՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 19-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի մկրտության տոնը եւ այդ առիթով տեղի է ունենում նաեւ ջրօրհնեքի արարողություն: Եկեղեցում տեղի ունեցած Պատարագից հետո արքեպիսկոպոս Թեոդորը հոգեւորականների եւ հավատացյալների հետ միասին շարժվեցին դեպի Քուռ գետը, որտեղ տեղի ունեցավ ջրօրհնեքի արարողություն:
«Արդեն 3-4 տարի մասնակցում եմ այս ջրօրհնեքի արարողությանը: Շնորհավորում եմ բոլորին և մաղթում առողջություն և երջանկություն»,-ասում է Ուղղափառ եկեղեցու հավատացյալներից մեկը:
«Մենք լավ ավանդույթ ունենք Ախալցխայում, եկեղեցում Պատարագից հետո գալիս ենք Քուռ գետի մոտ և օրհնում գետը: Օրհնության արարողությունից հետո ցանկացողները լողանում են գետում», ասում է արքեպիսկոպոս Թեոդորը:
Աղբյուր՝ Akhaltskha.Net