Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները ծաղկում են․ Օվերչուկ
		25.06.2024 . Տարածաշրջան


Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները ծաղկում են՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Բաքուն հաջողությամբ համագործակցում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի ուղղությամբ։

«Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ծաղկում են։ Մենք ունենք մի շարք նախագծեր՝ շատ հետաքրքիր, խոշոր, այդ թվում՝ արդյունաբերության զարգացման ուղղությամբ»,- ասել է պաշտոնյան։

Օվերչուկը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես տարանցիկ երկիր, ինչը չափազանց օգտակար է Ռուսաստանի համար տնտեսական զարգացման տեսանկյունից: Նրա խոսքով՝ Բաքվի քաղաքականությունը թույլ է տալիս Մոսկվային զարգացնել արտահանման հոսքերը և բարելավել պայմանները Գլոբալ հարավի ուղղությամբ դրանց առաջխաղացման համար:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին