[ad_1]

Վրաստանի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ դեսպանի հայտարարությանը՝ կապված Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ հրավերի հետ:

«Հրապարակվել է ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ են հրավիրվել Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչից վրացական կողմը հրաժարվել է:

Այս կապակցությամբ կցանկանայինք հստակեցնել, որ Վրաստանի վարչապետը հրավիրվել էր ԱՄՆ այն վերապահումով, որ այցից առաջ Վրաստանի խորհրդարանը պետք է  ժամանակավորապես դադարեցներ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Այցի անցկացումը վերապահումներով չի համապատասխանում գործընկերության ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, ինչի մասին մանրամասն բացատրություն է տրվել ԱՄՆ դեսպանին»,- նշված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

[ad_2]