Երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ կարևոր քայլ է. Պետդեպը` սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալը:
Վեդանտ Պատելի խոսքով՝ երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ դա կարևոր քայլ է:
Դիվանագետն ընդգծել է՝ ողջունելի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել են որպես երկու երկրների սահմանազատման հիմք: