Կդադարեցվի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը 18.04.2024 . Միջազգային
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աղդամում կդադարեցվի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը։
«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համակարգմամբ՝ ընթանում է 2021 թվականի հունվարի 30-ին Աղդամ քաղաքում ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունն ավարտելու գործընթացը: Կենտրոնի նպատակն էր վերահսկել հրադադարի ռեժիմը և կանխել իրավախախտումները ղարաբաղյան տարածաշրջանում՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի»,- ասվում է հաղորդագրության մեջ: