[ad_1]

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում է: Ֆրանսիա կատարած այցից հետո ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Բելգիա:

Պետքարտուղարության հայտարարության համաձայն՝ Բլինքենը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու գլոբալ հարցեր, ներառյալ՝ Ուկրաինային աջակցությունը, Գազայում շարունակվող հակամարտությունը:

Բրյուսելում նա կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, որը համընկնում է ՆԱՏՕ-ի 75-ամյակի հետ և կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:

Նախատեսվում է նաև նրա եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետի և եվրահանձնաժողովի ղեկավարի հետ:

Պետքարտուղարը Բելգիայում կմասնակցի ԱՄՆ-ԵՄ Առևտրի և տեխնոլոգիաների 6-րդ խորհրդին։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

[ad_2]