Բորելը և Մակրոնն անդրադարձել են Գազայում Իսրայելի գործողություններին

Բորելը և Մակրոնն անդրադարձել են Գազայում Իսրայելի գործողություններին



Իսրայելը պետք է հարգի միջազգային իրավունքը. Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով մեծ թվով քաղաքացիական անձինք են զոհվում: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է՝ Ֆրանսիան ակնկալում է, որ Իսրայելը կհստակեցնի Գազայի հատվածում իր ռազմական գործողության նպատակները:
«Կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ Իսրայելի իշխանությունները ստիպված կլինեն ավելի կոնկրետ նկարագրել իրենց նպատակները, և թե ինչին են ձգտում հասնել։ Ի՞նչ է նշանակում «ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացում»»,- ասել է Մակրոնը՝ Դուբայում կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա ևս հավելել է՝ Իսրայելի ինքնապաշտպանությունը չի կարող արտահայտվել քաղաքացիական բնակչության վրա հարձակմամբ: