Սուդանում երկու օրվա ընթացքում միջցեղային բախումների զոհ է դարձել առնվազն 120 մարդ

Սուդանում երկու օրվա ընթացքում միջցեղային բախումների զոհ է դարձել առնվազն 120 մարդ



Անցած երկու օրվա ընթացքում Սուդանի Դարֆուր արևմտյան շրջանում միջցեղային բախումների զոհ է դարձել առնվազն 120 մարդ՝ հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Ալիքի տեղեկություններով՝ միջցեղային տարաձայնությունների հողի վրա առավել կատաղի բախումներ են տեղի ունեցել Չադին սահմանակից շրջաններում, մասնավորապես՝ Հարավային Դարֆուր նահանգում:
Al Arabiya-ն հայտնում է, որ այդ նահանգում առավոտից վերսկսվել են նաև ինտենսիվ մարտերը բանակի և Սուդանի արագ արձագանքման ուժերի միջև: Հարավային Դարֆուրի մարզկենտրոն Նյալայում հակամարտող կողմերը հրետանային հարվածներ են հասցնում միմյանց։

2023 թ. ապրիլին երկրում հակամարտության վերսկսվելուց ի վեր՝ Սուդանի բանակի և հատուկ նշանակության ջոկատների միջև մարտերի, ինչպես նաև նրանց ուղեկցող զինված միջցեղային բախումների հետևանքով Դարֆուրում զոհվել է առնվազն 5 հազար մարդ: