Ռուսական կողմը կանխել է 20 անօդաչու թռչող սարքերով Ղրիմի վրա հարձակման փորձը. ՌԴ ՊՆ

Ռուսական կողմը կանխել է 20 անօդաչու թռչող սարքերով Ղրիմի վրա հարձակման փորձը. ՌԴ ՊՆ



Ռուսական կողմը կանխել է 20 անօդաչու թռչող սարքերով Ղրիմի վրա հարձակման փորձը՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Այս գիշեր կանխվել է Ղրիմի թերակղզու տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ 20 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը»,- հայտնել են գերատեսչությունից, հավելել՝ 14 ԱԹՍ հաջողվել է ոչնչացնել ՀՕՊ միջոցներով, մնացածը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
Նախարարությունից ընդգծել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն Ղրիմի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին էր հայտնել օգոստոսի 10-ին: