Պակիստանում գնացքը դուրս է եկել ռելսից․ առնվազն 30 մարդ է մահացել
 
                 
    Պակիստանի հարավարևելյան Սինդ նահանգում՝ Նավաբշահ քաղաքի մոտակայքում, գնացքի 10 վագոն դուրս է եկել ռելսից։
    Վթարի պատճառով առնվազն 30 մարդ է զոհվել, տուժածների թիվն անցնում է 80-ից՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։
    Լրատվամիջոցների տվյալով՝ դեպքի վայրում աշխատում են փրկարարների բրիգադներն ու զինվորականները։ Շրջանի բուժհաստատություններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այդ ճանապարհին գնացքների երթևեկությունը դադարեցվել է։
Գնացքի կործանման պատճառները դեռ հայտնի չեն:
 
                       
                       
                       
                       
                       
                       
                      