Ախալցխայում քննարկվել են ատելության դրդապատճառով առաջացաղ հանցագործությունները

Ատելություն, խտրականության եւ ատելության հիմման վրա իրագործված սպանությունները՝ այս թեմայով փետրվարի 27-ին Ախալցխայի ժողովրդավարության ներգրվման կենտրոնում Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անցկացվեց հանդիպում։
Հանդիպմանը մասնակցում էին տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էր գլխավոր դատախազը, Ներքին գործերի նախարարության եւ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
Հանդիպմանը խոսվեց այն մասին, որ վերջին շրջանում հատկապես սոցիալական ցանցերում ավելացել է ազգային հողի վրա ատելության եւ խտրականության քարոզչությունը, որը հաճախ գալիս է լրատվամիջոցների ոչ կոռեկտ ձեւակերպումներից: Այդպիսի փաստեր վերջերս շատ հաճախ հանդես են գալիս Ախալցխայում:
Իշխանության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում հայտարարեցին, որ ակտիվ գործունեություն են անցկացնում հանցագործների հետ եւ նշում են, որ օրենքը այդ իմասով բավականին խստացել է: Ըստ նրանց, հաճախ դեպքեր են լինում, երբ տուժածը թաքցնում է կատարված հանցանքը կամ չի համագործակցում հետաքննության հետ: Այդ իսկ թեմայի շուրջ դատախազությունը շատ ուսուցողական հանդիպումներ է անցկացնում։ Ինչ վերաբերում է խտրականության թեմային, այս հարցով զբաղվում են այն դատախազները, որոնք անցել են համապատասխան պատրաստություն ֊նշում է Գեորգի Սղլեմաշվիլին։
«Ատելություն, խտրականության, ատելության հիման վրա իրագործված սպանությունները Վրաստանում» ծրագիրը իրականացնում է Եվրոպայի խորհրդի գրասենյակը, որի նպատակն է նաև ազգային փոքրամասնություններին տեղեկացնել իրենց իրավունքների մասին։ Ծրագիրը սկսվել է 2018 թվականին եւ պետք է ավարտվի դեկտեմբերի 2021-ին: