Ախալցխայի նորընտիր քաղաքային խորհուրդը ընտրել է նախագահ եւ փոխնախագահ
Ախալցխայի վարչական շենքում այսօր տեղի ունեցավ քաղաքային խորհրդի առաջին նիստը: Քաղաքային խորհրդի 33 անդամներից նիստին մասնակցում էին միայն 31-ը: Քաղաքային խորհրդի օրակարգում էր՝ ընտրել սակրեբուլոյի նախագահին եւ փոխնախագահին։ Քաղաքային պատգամավորներից 27-ը քվեարկեցին Գելա Նոզաձեի եւ Իոսիբ Կապանաձեի օգտին: Գելա Նոզաձեն ընտրվեց Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ, իսկ Իոսիբ Կապանաձեն ընտրվեց նրա տեղակալ։ Ընտրության ժամանակ երկու քվեաթերթիկը չեղյալ համարվեց, իսկ երկուսն էլ չքվեարկեցին, ոչ նախագահի, ոչ էլ փոխնախագահի օգտին:
«Շնորհակալ եմ ինձ վստահելու համար, հույս ունեմ, որ մեր աշխատանքը արդյունավետ կլինի եւ հետագայում մենք քաղաքապետ Զազա Մելիքիձեի հետ միասին 4 տարվա ընթացքում բարձր արդյունքների կհասնենք,»- հանդիպման ժամանակ ասաց Գելա Նոզաձեն:
Գելա Նոզաձեն մինչ այսօր քաղաքային խոհրդի փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում: Նա ծնվել է 1962 թվականին: Կրթություն ստացել է պոլիտեխնիկական ինստիտուտում 1984-1987թթ տարիներին: 1992 եւ 2014 թթ. աշխատել է ռազմական կոմիսարիատում: Նա նաեւ 1992թ․ աշխատել է Կլդե գյուղի համայնքի խորհրդում:
Կապանաձեն, ինչպես Նոզաձեն, Ախալցխայի համայնքային խորհրդի նախկին անդամ էր: Նա ծնվել է 1980 թվականին: Իրավաբանական կրթություն ստացել է Թբիլիսիի պետական համալսարանում: Աշխատանքն սկսել է Սամցխե-Ջավախքի մարզպետարանում: Երկու տարի աշխատանքից հետո աշխատել է Էլիածմինդայի շրջանային վարչությունում իսկ դրանից հետո ընտրվել է Ախալցխայի խորհրդի պատգամավոր:
Akhaltskha.Net