Սպորտային ակտիվություններ Ախալքալաքի կանանց համար

Ախալքալաքի քաղաքապետարանը հոկտեմբերի 22֊ից 23֊ը անցկացրեց սպորտային ակտիվություններ կանանց համար, որին մասնակցեցին քաղաքապետարանի եւ քաղաքապետարանին պատկանող IP-ների աշխատակից կանայք։ Սպորտային ակտիվություններում ներառված էին սեղանի թենիս, շախմատ եւ նարդի։ Մրցույթային առաջին օրը կանայք մրցեցին սեղանի թենիս մարզաձեւում։
Կանանց թենիսում առաջին տեղն ու մրցանակը նվաճել է Ախալքալաքի թիվ 1 նախակրթարանի մենեջեր Լեյլա Գալուստյանը։Շախմատի 1-ին տեղը զբաղեցրել է քաղաքապետարանի իրավաբանական ծառայության աշխատակից Լուսյա Չոբանյանը։Նարդու մրցույթում 1-ին տեղը գրավել է երաժշտական դպրոցի աշխատակից Արուսյակ Այվազյանը։
Ախալքալաքում սպորտային ճյուղը զարգացած է, սակայն մեծամասամբ տղամարդկանց շրջանում։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանը կարևորում է կանացի ակտիվությունը սպորտում եւ հույս է հայտնում, որ այսօրինակ միջոցառումները կնպաստեն կանանց եւ աղջիկներին սպորտային ապրելակերպի ակտիվացմանը։
Սեղանի թենիսի մրցույթը տեղի ունեցավ Ախալքալաքի սպորտդպևոցում, նարդու եւ շախմատի մրցույթներն անցկացվեցին Ախալքալաքի ապագայի տանը։ Հաղթողները պարգեւատրվեցին Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից։