Հենրի Քիսինջերը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» կայքի տվյալների բազայում
ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977) և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական (1969-1975) Հենրի Քիսինջերը ներառվել է ուկրաինական սկանդալային «Խաղաղարար» (ուկր.- Миротворець-խմբ.) կայքի տվյալների բազայում՝ հայտնում է РИА Новости-ն։
Քիսինջերին մեղադրում են «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հատուկ տեղեկատվական գործողությանը մասնակցելու համար»։ Մեղադրանքների մեջ նշվում է նաև «քարոզչության, շանտաժի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության» տարածումը։
Մայիսի 24-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Քիսինջերը հայտարարել էր, որ Ուկրաինայում կարգավորման գործընթացը պետք է մեկնարկի մոտակա երկու ամսվա ընթացքում՝ խուսափելու Եվրոպայում միջազգային հարաբերությունների համար ավելի լուրջ հետևանքներից: Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար՝ որպես պետության, գոյության լավագույն տարբերակը չեզոք կարգավիճակն է։ Նա նաև ասել է, որ խաղաղության հասնելու համար Ուկրաինան պետք է համակերպվի որոշ տարածքների կորստի հետ:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին քննադատել է քաղաքական գործչի խոսքերը՝ ասելով, որ պետքարտուղարի «օրացույցում ոչ թե 2022 թվականն է, այլ 1938-ը»։ Իսկ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ տարածքային զիջումների վերաբերյալ արևմտյան որոշ գործընկերների առաջարկները թիկունքից հարված են Կիևին։