Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել. նախատեսվում է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։
Հայաստանի վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում մայիսի 22-ին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։