Խավիեր Կոլոմինա. Մադրիդի գագաթնաժողովը կորոշի Վրաստանի կարիքների հետ կապված աջակցության հարցը

Ուկրաինայի պատերազմը դրամատիկ և տեկտոնական փոփոխություն է բոլորի համար, մենք պետք է հարմարվենք նրան, ինչ անում է ՆԱՏՕ-ն,- խորհրդարանում կայացած հանդիպումից հետո ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Խավիեր Կոլոմինան։
Ըստ Կոլոմինայի՝ ՆԱՏՕ-ի պատասխանը բոլոր գործընկերների հետ աջակցության և համագործակցության ամրապնդումն է։
«Ակնհայտ է, որ Թբիլիսիում, ինչպես նաև երեկ Երևանում, ապա Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում քննարկումների մեծ մասը նվիրված է Ուկրաինայում ռուսական պատերազմին, որը հիմնովին փոխեց համատեքստը։ Սա դրամատիկ և տեկտոնիկ փոփոխություն է բոլորի համար և պահանջում է հարմարվել նրան, ինչ անում է ՆԱՏՕ-ն: Պատասխաններից մեկը բոլոր գործընկերների հետ աջակցությունն ու համագործակցության ամրապնդումն է, հատկապես այն գործընկերների, որոնց կարող է առավել վերաբերել Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքը: Մադրիդի գագաթնաժողովը կորոշի Վրաստանի կարիքների հետ կապված աջակցության հարցը», – ասել է Կոլոմինան:
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։