Վրացական պատվիրակությունը կարող է Ուկրաինա մեկնել այս շաբաթավերջին. Formula TV

Վրաստանը պաշտոնական պատվիրակություն կուղարկի Ուկրաինա՝ համալրված թե՛ իշխանության մեջ գտնվող կուսակցության անդամներով, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներով։
Formula TV-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի աշխատասենյակում տեղի է ունեցել մեծամասնության առաջնորդների և ընդդիմադիր Լևան Իոսելիանիի հանդիպումը։
Որոշվեց, որ իշխող կուսակցությունից Կիև կմեկնեն Արչիլ Թալակվաձեն, Դավիթ Սերգեենկոն և Բեկա Օդիշարիան։
Սպասվում է, որ այցը կկայանա հանգստյան օրերին, նշում է հեռուստաալիքը։ Թե կոնկրետ ում հետ է Վրաստանի պատվիրակությունը հանդիպելու Ուկրաինայում, դեռ հայտնի չէ։