Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել է 9 տարբեր տեսակի ռազմամթերք

Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել է 9 տարբեր տեսակի ռազմամթերք


Սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 761 ահազանգ, որից 701-ը ճանաչողական բնույթի:

 

Ահազանգերի թվում գրանցվել է տեխնածին 7, բնածին 18 և սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ:

 

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 18 դեպք, որոնք հիմնականում արձանագրվել են չոր խոտատարածքներում: Արձանագրված հրդեհներից տուժած անձինք չկան:

 

Բոլոր դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է ընդհանուր առմամբ 9 տարբեր տեսակի ռազմամթերք: