Դեսպան Սմբատյանը հանդիպել է նախարար Ազարաշվիլիի հետ

Դեսպան Սմբատյանը հանդիպել է նախարար Ազարաշվիլիի հետ

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան ոլորտային գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքներն առողջապահության ոլորտում երկու երկրների լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։
Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։