Լողի մրցույթ Ախալքալաքում. Ովքե՞ր հաղթեցին

Լողի մրցույթ Ախալքալաքում. Ովքե՞ր հաղթեցին

Այսօր՝ օգոատոսի 30֊ին Ախալքալաքի լողավազանում տեղի ունեցավ լողի մրցույթի եզրափակիչ փուլը եւ պարգեւատրման արարողությունը։
Նախընտրական փուլը հաղթահարողներն այսօր վերջին անգամ մրցեցին։ Մրցույթին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը՝ փոխքաղաքապետերի ու քաղաքապետարանի այլ աշխատակիցների հետ, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը՝ շրջանային ժողովի փոխնախագահի եւ այլ աշխատակիցների հետ։
Մրցման ընթացքին հետեւողնորը եւ մասնակիցներին ոգեւորողները շատ էին։
Լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը նշում է, որ խնդիրներ կան, սակայն շարունակում են արդյունավետ աշխատել, նրա խոսքով մասնագետների կարիք ունեն։ Մարտին Գաբրիելյանը գոհ է այսօրվա արդյունքներից, սակայն կարծում է, որ մասնագետ մարզիչներ ունենալու դեպքում ավելի բարձր արդյունք կարող էին ցուցադրել։
Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նշում է, որ այսօրինակ մրցույթներն հաճախակի պետք է անցկացնեն, ինչը կլինի խթանող միջոց, որպեսզի լողի հանդեպ հետաքրքրությունը էլ ավելի շատանա։
Մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ.

Աղջիկ լողորդներից 3֊րդ հորիզոնական զբաղեցրեց Աննա Դավթյանը, երկրորդ՝ Օֆելյա Գրիգորյանը  եւ պատվավոր առաջին հորիզոնականը բաժին հասվ Անի Գաբրիելյանին։ 
 
Անին ոգեւոևված էր հաղթանակից եւ նշում է, որ արդեն 5 տարի է պարբերաբար լողի է հաճախում, Ախալքալաքի լողավազանի պայմանները նրան գոհացնում են, ասում է, որ սպորտն իր կյանքում մեծ դեր ունի, իսկ հաղթանակները միշտ ոգեւորող են։
Տղաները մրցվեցին  3 տարիքային  խմբերով.
Փոքրերի խմբում հաղթողներն են.
1֊ին տեղ՝ Նարեկ Մարգարյան
2֊րդ տեղ՝ Սերգեյ Սաղաթելյան 
3֊րդ տեղ՝  Արմեն Այվազյան։  
Միջին խմբում հաղթողներն են.

1֊ին տեղ՝  Մաքսիմ Խրոլենկո
2֊րդ տեղ՝  Կարեն Դավթյան 
3֊րդ տեղ՝ Վալիկո Մանուկյան
Մեծերի խմբում հաղթողներն են.

1֊ին տեղ՝ Կարեն Եղիազարյան
2֊րդ տեղ՝ Դավիթ Սեսաձե 
3֊րդ տեղ՝ Գոռ Ալեքյան
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը շնորհավորեց բոլոր հաղթողներին եւ մաղթեց հետագա ավելի մեծ հաղթանակներ։
Նշենք, որ բոլոր հաղթողները Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից բացի մեդալներ եւ վկայականներ ստանալուց նաև անակնկալ նվերներ ստացան։