Բարեկարգվում է Թախչայի ճանապարհը
		22.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք


Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է «Գյուղի աջակցության» ծրագրով սահմանված աշխատանքների ընթացքը, ըստ որի մունիցիպալիտետի յուրաքանչյուր գյուղի հատկացվում է 10֊ից 16 000 լարի (կախված բնակչության քանակից) եւ այդ գումարը ծախսվում է գյուղի համար առաջնային որևէ նախագիծ իրագործելու համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Թախչայի բնակիչները որոշել են գումարն հատկացնել ճանապարհի բարեկարգմանը։

Օրեր առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Նախագահ Նաիրի Իրիցյանի, Սակրեբուլոյի անդամ Արարատ Այվազյանի, քաղաքապետարանի համապատասխան տարածքային լիազոր Գագիկ Էլիզբարյանի և այլ պաշտոնատար անձանց հերթական աշխատանքային շրջայցը տեղի ունեցավ դեպի Թախչա գյուղ,ովքեր ծանոթացան ընթացիկ աշխատանքներին։

Այստեղ արդեն երկրորդ տարին է, ինչ ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ:

«Այս ճանապարհը 30 տարուց ավելի է, ինչ բարեկարգման կարիք ունի եւ այսօր «Գյուղի աջակցության» ծրագրով, ի շնորհիվ տեղական ինքնակարավարման մարմինների ճանապարհը նորից կծառայի իր նպատակին, մեր շնորհակալական խոսքը ունենք ասելու նաև ծնունդով Թախչացի Անդրանիկ Սուրմալյանին, այս գործը ավարտին հասցնելու համար»,- մեզ հետ զրույցում նշում է Ախալքալաքի շրջանային ժողովի անդամ Արարատ Այվազյանը։

Բնակիչները գոհունակությամբ են հետևում աշխատանքների ընթացքին, նրանք լիահույս են, որ ճանապարհը նոր հնարավորություններ կստեղծի իրենց կենցաղն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։